Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նոր հիշեցի՞ք իշխանության պատասխանատվության մասին

Նոր հիշեցի՞ք իշխանության պատասխանատվության մասին
27.01.2017 | 15:07

Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստի ելույթում ոչ անվանական, բայց սուր քննադատություն կա Հովիկ Աբրահամյանի հասցեին և նաև այն բոլոր ՀՀԿ-ականների, ովքեր այս օրերին մտմտում են լքել «նավը»։

«Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- փոխաբերաբար ասում է ՀՀԿ նախագահը՝ փաստացի նշելով, որ Հովիկ Աբրահամյանը և նրա նմանները «չորանալու-գնալու են»։ Սակայն սա միակ կսմիթը չէ։ «Իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր»։ Փաստորեն, Հովիկ Աբրահամյանին «ավելի արդյունավետ օգտագործող միջավա՞յր» առաջարկեցին։


Եվ նաև ցուցակներում չընդգրկվողների առնչությամբ կանխավ Սերժ Սարգսյանն ընդգծում է. «Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները... ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով»:
Թերևս ողջ ելույթի ամենաուշագրավ «բացահայտումն» այն էր, որ «իշխանությունը վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ, իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է»: Այս խոսքերին ոչ միայն ժողովուրդը չի հավատում, այլև դահլիճում նստած ու այս ելույթը լսող ՀՀԿ-ականները։ Տարիներ շարունակ լրատվամիջոցները հեղեղված են հանրային բարիքները թալանող ու սեփական վայելքները «կառուցող» ՀՀԿ-ական պաշտոնյաների մասին հրապարակումներով, ուրեմն ինչո՞ւ երբևէ մի օրինակ չունենք, որ վերնախավը փորձել է նրանց «վայելքների» դեմն առնել և սովորեցնել պատասխանատու լինել հանրության առջև։ Այսօր թե՛ ուշացած են հնչում նման հավաստումները, թե՛ վստահություն չեն ներշնչում։ Ի՞նչ եղավ, ընտրությունների նախաշեմին նոր հիշեցի՞ք իշխանության պատասխանատվության մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ